Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Թեժ գիծ» ծառայությունն ամփոփել է կիսամյակը. moh.am

«Թեժ գիծ» ծառայությունն ամփոփել է կիսամյակը. moh.am

2015 թվականի առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 7488 հեռախոսազանգ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (5826) հեռախոսազանգերի թիվն աճել է գրեթե 22,2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են տեղեկատվական բնույթի հարցերը` 3064-ի փոխարեն 4345: Գրանցված ընդհանուր հեռախոսազանգերից բողոքները կազմել են 2.1%, իսկ 2014-ին՝ 4,9%:

Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածում` 33: Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի վերաբերյալ արձանագրվել է 843 հեռախոսազանգ, շնորհակալական` 38:

 

Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 5 վարչական վարույթ, 7 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 2-ն ազատվել է աշխատանքից: Մեկ բուժաշխատող ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի:

 

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել և քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ և ստացել համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ